Մատչելիության հղումներ

Բնապահպանական տեսչությունը փայտագողության դեպքեր է արձանագրել


Նոյեմբերի 4-5-ը Կոտայքի մարզի Սեւան - Երեւան ավտոճանապարհին իրականացված օպերատիվ վերահսկողության (ստուգայցի) ընթացքում Հայաստանի բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպք:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը իր հաղորդագրությունում ներկայացնում է այդ իրավախախտումները։ Ըստ այդմ, 10 ավտոմեքենաներով տեղափոխվում էր ընդհանուր առմամբ մոտ 15 խորանարդ մետր վառելափայտ, հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 426 հազար դրամի (մոտ 1000 դոլար) հատուցման գումար, իրավախախտները ենթարկվել են ընդհանուր առմամբ 900 հազար դրամ վարչական տուգանքի, պետբյուջե է մուտքագրվել 1 միլիոն 66 հազար դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG