Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Իրանում. հաղորդվում է վիրավորների մասին


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 10։26 ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 28 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա, ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալլ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.52 աստիճան եւ արեւմտյան երկայնություն 46.74 աստիճան:

Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես` Քաջարանում եւ Կապանում` 3-4 բալլ, Գորիսում` 3 բալլ, Ջերմուկում եւ Արարատում` 2-3 բալլ ուժգնությամբ:

Ադրբեջանական Day.az ինտերնետային պարբերականը, վկայակոչելով իրանական Fars լրատվական գործակալության հաղորդագրությունը, փոխանցում է, որ Իրանում երկրաշարժի հետեւանքով մոտ երեք տասնյակ տուժածներ կան, հիմնականում` դպրոցականներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի նույն շրջանում օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 306 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար մարդ վիրավորվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG