Մատչելիության հղումներ

Սերգեյ Շոյգուն` Ռուսաստանի պաշտպանության նախարար


Սերգեյ Շոյգու, արխիվ
Սերգեյ Շոյգու, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից ազատել է երկրի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին` այդ պաշտոնում նշանակելով մինչ այդ Մոսկվայի մարզի նահանգապետ, ավելի վաղ` արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուին։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին Պուտինը անձամբ է հաղորդել այսօր Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։

Այդպիսով, նշում է «Նովոստի»-ն, Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը կրկին գլխավորեց զինվորական կոչում ունեցող անձ` Շոյգուն բանակի գեներալ է, մինչդեռ Սերդյուկովը քաղաքացիական նախարար էր։

Պուտինը Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Սերդյուկովին պաշտոնից ազատելու նպատակն է պաշտպանության նախարարության գործունեության հետ կապված հետաքննությունների անաչառության ապահովումը։

Նորանշանակ նախարարը խոստովանել է, որ ռազմական գերատեսչությունը ղեկավարելու առաջարկը իր համար անսպասելի էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG