Մատչելիության հղումներ

Ռուս մեծահարուստները` ԵՄ ծրագրի հնարավոր շահառուներ


Գերմանական Spiegel պարբերականը գրել է, որ կիպրոսյան բանկերին աջակցելու Եվրամիության ծրագրի հիմնական շահառուները կարող են լինել ռուսաստանցի մեծահարուստներ, այդ թվում` քրեական հեղինակություններ:

Պարբերականը վկայակոչել է Գերմանիայի հատուկ ծառայությունների զեկույցը, որն առնչվում է Կիպրոսում փողերի լվացման դեպքերին:

Կիպրոսը օֆշորային գոտի է ռուսաստանյան ընկերությունների համար, որոնք պաշտպանություն են փնտրում իրենց երկրում անկայուն ներդրումային իրավիճակից: Համաձայն գերմանական հատուկ ծառայությունների տեղեկությունների` միայն 2011 թվականին ռուսները մոտ 20 միլիարդ եվրո են ներկրել Կիպրոս:

2004 թվականին Եվրամիությանը անդամակցած Կիպրոսը հայտարարել է, որ խստացրել է փողերի լվացման դեմ իր օրենքները` համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին:

Կիպրոսյան բանկերի աջակցությանն ուղղված բանակցությունները նախատեսում են 10 միլիարդ եվրոյի օգնություն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG