Մատչելիության հղումներ

Իրանը չի ներկայացնում իր միջուկային ծրագրի մանրամասները


ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ Իրանը հրաժարվում է ներկայացնել իր միջուկային ծրագրի մանրամասները:

Ըստ ԱԷՄԳ-ի ղեկավարի` Իրանի հետ բանակցություններն ակտիվացել են, երբ իրենց գործակալությունը 2011 թվականի նոյեմբերին ստացավ արժանահավատ տեղեկատվություն, որ պաշտոնական Թեհրանը փորձում է միջուկային զենք ստանալ:

Ըստ Ամանոյի, սակայն, Իրանից նրա միջուկային ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու ջանքերն արդյունք չեն տվել:

Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրն իրականացվում է խաղաղ նպատակներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG