Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը ընդունեց Ափաթուրային


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները, այդ առումով կարեւորելով նաեւ ամեն տարի Հայաստանում ավանդաբար անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի գործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես, Գործընկերություն հանուն Խաղաղության ծրագրի, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը, Հայաստանի մասնակցությանը խաղաղապահ գործողություններին:

Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս համատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG