Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ընդդիմությունը պիկետ է անցկացնում


Ուկրաինայում ընդդիմությունն այս պահին պիկետ է անցկացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` բողոքելով հոկտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններում տեղ գտած խախտումների կապակցությամբ։

Ցույցի մասնակիցները ուղերձ են հղել նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ հանձնաժողովի ղեկավարությանը` պնդելով, թե կեղծիքները եղել են զանգվածային։

Նախնական արդյունքներով, ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել է նախագահ Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG