Մատչելիության հղումներ

Հայաստանը Լոնդոնում բլոգերների միջազգային մրցույթ է հովանավորում


Լոնդոնում տեղի ունեցող World Travel Market զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մեկնարկել է «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթը, որի գլխավոր հովանավորն է Հայաստանը` ի դեմս Ազգային մրցունակության հիմնադրամի:

Հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ, այս մրցույթում աշխարհի լավագույն բլոգերները մրցելու են «Մետաքսե ճանապարհին» նվիրված լավագույն բլոգի մրցանակի համար:

Դեկտեմբերին միջազգային ժյուրիի որոշմամբ հաղթած երկու բլոգերներ հնարավորություն կունենան այցելել Հայաստան, ապա իրենց տպավորություններն ու բացահայտումներն արտացոլել իրենց բլոգներում:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անկախ կառույց է, որը հիմնվել էերկրի կառավարության եւ հայազգի առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG