Մատչելիության հղումներ

Մատենադարանի ղեկավարությունը վերընտրվեց


Այսօր Երեւանի Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է վերընտրվել ակադեմիկոս Սեն Արեւշատյանը, տնօրեն` բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը։

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` ընտրությունը տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության խորհրդի արտահերթ հաշվետու-ընտրական ժողովի ժամանակ։

Խորհրդի նիստին մասնակցել են Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG