Մատչելիության հղումներ

Հարավային Սուդանի իշխանությունները վտարել են ՄԱԿ-ի դիտորդին


Հարավային Սուդանի իշխանությունները երկրից վտարել են ՄԱԿ-ի ներկայացուցիչ Սանդրա Բեյդասին, ով զբաղվում էր այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետազոտությամբ:

Հարավային Սուդանի կառավարության ներկայացուցիչը պնդում է, թե ՄԱԿ-ի դիտորդը իրականությանը չհամապատասխանող զեկույց է հրապարակել: Բեյդասն ասել է, որ իշխանությունները նկատի ունեն այն զեկույցը, որտեղ նա երկրի զինվորականներին մեղադրում է ծաղրուծանակի, բռնաբարությունների, սպանությունների ու մարդկանց առեւանգման մեջ:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր վտարմամբ Հարավային Սուդանի իշխանությունները խախտել են միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG