Մատչելիության հղումներ

Հալեպում եւս մեկ հայ է զոհվել, մեկ հայի էլ առեւանգել են


Այսօր վաղ առավոտյան Հալեպի Վիլլաներ թաղամասում պատահական գնդակից սպանվել է հայազգի քաղաքացի 44-ամյա Վարդան Խաչատրյանը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ըստ տվյալների, անցած շաբաթ Սիրիայում պատանդառված հայերը ողջ եւ առողջ են, նրանցից մեկին` Ջորջ Ռաբաթին ազատ են արձակել։

Այսօր, սակայն, նույն վայրում` Էդլիբ նահանգի Սարաքիբ վայրում առեւանգվել է եւս մեկ հայ` Սաքո Կոզինյանը։

Սիրիայում կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ անցած տարվա մարտին սկիզբ առած հակամարտության հետեւանքով արդեն չորս տասնյակից ավելի հայեր են զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG