Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի օդանավակայանի թռիչքուղու «խոցելիությունը պետք է լինի զրո»


Ստեփանակերտի օդանավակայանի նորակառույց տերմինալը
Ստեփանակերտի օդանավակայանի նորակառույց տերմինալը
Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման ձգձգումների պատճառը սպառնալիքները չեն։ Այսօր այս մասիին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը՝ Ստեփանակերտ ժամանած ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում:

Խուսափելով ժամկետներ նշելուց՝ վարչապետը խոստովանեց, որ իրենք էլ են հոգնել «շուտով» ասելով:

«Ոչ մի սպառնալիքի պատճառով չի ուշանում։ Արդեն մանրուքների շուրջն են գնում այս աշխատանքները, որ ամբողջությամբ լինի անվտանգ», - նշեց Արա Հարությունյանը։ - «Թռիչքը պետք է լինի անվտանգ։ Այսինքն, այն թռիչքուղին պետք է այնպես լինի, որ ադրբեջանական տարածք չընկնի եւ խոցելիությունը լինի զրո։ Այսինքն, այդ սպառնալիքները չկարողանան՝ ընդհուպ եթե ցանկություն լինի, մեր հակաօդային ուժերը կարողանան ապահովել ինքնաթիռի անվտանգ թռիչքը։ Այս բոլոր պայմանները հաշվի ենք առնում»։

Անդրադառնալով վերջերս Ավստրալիայի ամենամեծ նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման փաստին, ԼՂ վարչապետն ասաց, որ փաստն ինքնին շատ հաճելի է, սակայն էությամբ պրակտիկ վարչապետը կարեւորում է երեք երկրների ճանաչումը. - «Մեզ ավելի լավ է ճանաչի մեկ-երկու պետություն՝ Ամերիկա, Ռուսաստան, Ֆրանսիա, քան մնացած ամբողջ աշխարհը։ Այդ երեք պետության ճանաչումն է այսօր մեզ համար կարեւոր, նրանց վերաբերմունքը։ Այսօր Արցախի համար շատ կարեւոր է միջազգային կառույցների հետ շփումը, ոչ թե որ ճանաչեն մեզ որոշ պետություններ, այլ միջազգային կառույցները հաշվի նստեն Արցախի հետ, կամ Արցախին ինչ-որ ձեւով աջակցություն ցույց տան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG