Մատչելիության հղումներ

logo-print

Հալեպում ապստամբները սպանել են տեղի քրդական ուժերի հրամանատարին


Հալեպում «Սիրիական ազատ բանակի» մարտիկները մահապատժի են ենթարկել քաղաքում գործող քրդական ուժերի հրամանատարին: Այս մասին հաղորդում է թուրքական Zaman-ը` նշելով, որ սպանված Շահ Ալի Աբդոն ներկայացնում էր Թուրքիայում գործող Քրդական բանվորական կուսակցության սիրիական թեւը` այսպես կոչված «Ժողովրդավարական միության կուսակցությունը» (PYD):

Քաղաքական այս ուժը վերահսկում է երկրի հյուսիսային` քրդաբնակ շրջանները, ինչպես նաեւ Հալեպի Աշրաֆիե թաղամասը, որտեղ եւս բնակչության մեծամասնությունը քրդեր են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG