Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է անում դիվանագիտությամբ լուծել Ստեփանակերտի օդանավակայանի հարցը


Վաշինգտոնը կոչ է անում դիվանագիտական ճանապարհով լուծել Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած բրիֆինգի ժամանակ՝ պատասխանելով «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցին:

«Ինչպես նման բոլոր հարցերի դեպքում, այս դեպքում եւս ԱՄՆ-ը հորդորում է կողմերին օդանավակայանի գործարկման համար գտնել դիվանագիտական լուծում՝ հարգելով միջազգային համաձայնագրերը, սահմանային հարցերի շուրջ միջազգային օրենքները եւ քաղաքացիական օդագնացության բնագավառում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ներկա փորձառությունը», - նշել է Նուլանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG