Մատչելիության հղումներ

Գուլնարա Կարիմովայի մոսկովյան բանակարանի վրա կալանք է դրվել


Ռուսաստանի իշխանությունները կալանքի տակ են վերցրել Ուզբեկստանի նախագահի դուստր Գուլնարա Կարիմովայի 10 միլիոն դոլար արժողությամբ մոսկովյան բնակարանը։

Ռուսաստանի իշխանությունները հետաքննություն են անցկացնում ռուսաստանյան բջջային օպերատոր MTS ընկերության ուզբեկական մասնաճյուղի՝ Ուզդունռոբիտայի գույքի եւ բանկային հաշվեհամարների վրա կալանք դնելու վերաբերյալ Ուզբեկստանի իշխանությունների որոշման կապակցությամբ, եւ ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Կարիմովայի բնակարանի վրա կալանք է դրվել այս հետաքննության շրջանակներում։

Ուզբեկստանի իշխանությունները պնդում են, որ Ուզդունռոբիտան կուտակել է շուրջ 1 միլիարդ դոլարի պարտքեր։ 2012-ի օգոստոսին ընկերությունը զրկվել է լիցենզիայից, ընկերության գույքի վրա կալանք է դրվել։

Ուզդունռոբիտան Ուզբեկստանի խոշորագույն բջջային օպերատորն էր, որը շուրջ 9.5 միլիոն բաժանորդ ուներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG