Մատչելիության հղումներ

Պակիստանում ահաբեկիչը սպանել է խաղաղության կոմիտեի ղեկավարին


Պակիստանի հյուսիս-արեւմտյան Բուներ շրջանի մայրաքաղաք Դագարում ինքնասպան ահաբեկիչը ական է պայթեցրել տեղի խաղաղության կոմիտեի ղեկավար Ֆաթեհ Խանի մեքենայի առաջ։ Խանը եւ նրա 3 թիկնապահները զոհվել են։

Որեւէ ահաբեկչական խմբավորում առայժմ պատասխանատվություն չի ստանձնել այս հարձակման համար։

Թալիբան շարժումը հաճախ է որպես թիրախ ընտրում տեղական տոհմերի զինված ուժերի՝ խաղաղության կոմիտեների անդամներին, քանի որ վերջիններս օգնում են իշխանություններին զինյալների դեմ պայքարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG