Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ավարտին է մոտենում նախընտրական քարոզարշավը


Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի երկու թեկնածուներին՝ գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամային եւ նրա հանրապետական հակառակորդ Միթ Ռոմնիին, ընդամենը երեք օր է մնում նախընտրական քարոզարշավներ անցկացնելու համար։

Երկու մրցակիցները շաբաթավերջին ընտրողների հետ հանդիպումների ընթացքում հիմնականում կենտրոնացել են գործազրկության եւ աշխատատեղերի ստեղծման խնդիրների վրա։

Նշենք, որ օրերս հրապարակվել է ԱՄՆ-ում հոկտեմբեր ամսվա դրությամբ գործազրկության ցուցանիշը, որը նվազել է՝ հասնելով 7.9 տոկոսի։

Օբաման հայտարարել է, որ գործազրկության ցուցանիշի նվազումը երկրում ապացուցում է, որ անցած 4 տարիների ընթացքում իր կողմից իրականացված քաղաքականությունը արդյունավետ է եղել։

Մինչդեռ, հանրապետական Ռոմնին հայտարարել է, որ գործազրկության ցուցանիշի «աննշան» նվազումը ընդամենը «տխուր հիշեցումն է այն բանի, որ տնտեսությունը շարունակում է մնալ լճացման մեջ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG