Մատչելիության հղումներ

logo-print

Պետական կառույցներում ստուգումներ են սպասվում


Վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հրավիրված հակակոռուպցիոն նիստից հետո, նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ առաջիկայում ստուգումներ են իրականացվում պետական այլ կառույցներում, մասնավորապես սննդի անվտանգության պետական ծառայությունում:

Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը նախագահ Սերժ Սարգսյանը դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել էր, որ իր աշխատակազմում քաղաքացիներից ստացված դիմումների եւ բողոքների ստուգման արդյունքում նախաքննական պրակտիկայում բացահայտվել են փաստեր, որոնք «ուղղակի անհամատեղելի են առողջ բանականության հետ»: Նախագահը սուր քննադատության էր ենթարկել դատախազությանը, մասնավորապես նշելով, թե անմեղ մարդկանց մեղադրանքներ են առաջադրվում:

Այդ խորհրդակցությանը հետեւել էր Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մեսրոպ Մանրիկյանի աշխատանքից ազատումը: Այսօր ավելի վաղ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշել էր, որ դատախազության համակարգում սպասվում են նոր պաշտոնանկություններ եւս:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG