Մատչելիության հղումներ

Երկու օր առաջ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ պաշտոնական Անկարան պահանջում է անհապաղ դադարեցնել Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքը, քանի որ այն սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար:

Հայկական ատոմակայանի մասին խոսակցությունները Թուրքիայում սկսվել էին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց, որ ատոմակայանի աշխատանքը եւս 10 տարով կերկարաձգվի:

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի խոսքով` Թուրքիայում բարձրացված աղմուկը նորություն չէ, այսպիսի քաղաքական հայտարարություններ նախկինում էլ են հնչել:

Աշոտ Մարտիրոսյանի խոսքով` ատոմակայանի աշխատանքը երկարաձգելու մասին որոշում կայացնելիս կառավարությունում հաշվի են առնվել բոլոր ռիսկերը: Պաշտոնյան ասում է, որ ատոմակայանի շահագործումը երկարաձգելու համար այն կարդիականացվի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարտիրոսյանը պարզաբանեց, որ կառավարության որոշման մեջ գրված չէ, որ ատոմակայանի աշխատանքը պետք է երկարաձգվի հենց 10 տարով, այս ժամանակահատվածը իրենք նշում են` հենվելով միջազգային փորձի վրա:

«Կառավարության որոշման մեջ գրված է, որ պետք է հետազոտություն անցկացվի, որից հետո կլինեն փոխարինումներ: Ռուսական փորձը հետեւյալն է` նրանք տալիս են նախնական 10 տարի շահագործման ժամկետ, բայց 5 տարի հետո պետք է ներկայացվի անվտանգության վերլուծության հաշվետվություն, որն էլ ցույց կտա կարելի՞ է արդյոք շահագործումը շարունակել», - ասաց Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG