Մատչելիության հղումներ

Բագրատյան. «ՀԱԿ-ում որոշ մարդիկ շտապում են ԲՀԿ-ի հետ համագործակցության առումով»


Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) որոշ մարդիկ շտապում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հետ համագործակցության առումով: Նման հայտարարություն արեց Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը` այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ՀԱԿ-ում, այնուամենայնիվ, ի՞նչ դիրքորոշում կա ԲՀԿ-ի հետ համագործակցության առումով։

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե այսօր Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակ երկու խոշոր քաղաքական ուժ կա` «Բարգավաճ Հայաստան»-ը եւ ՀԱԿ-ը, որոնք կարող են համախմբվել երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու համար: Մինչդեռ ավելի ուշ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ դա ոչ թե Կոնգրեսի, այլ Զուրաբյանի անձնական տեսակետն է:

«Ինձ [Հայ ազգային կոնգրեսում] ասել են, որ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ առանձնապես բան չկա` մարտավարության հարցերն են: Բայց մարտավարություն-մարտավարություն, ես տեսնում եմ, որ շատ մարդիկ հենց սկսում են խոսել, անպայման սկսում են «Բարգավաճ»-ից, եւ չեմ էլ բացառում, որ տակը բան էլ չկա», - այսօր ասաց Հրանտ Բագրատյանը:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG