Մատչելիության հղումներ

Հալեպում նորից հայ է սպանվել


Երեկ երեկոյան հողին են հանձնել հալեպահայ 32-ամյա Ժորժ Կաբբանջյանին: Նա զոհվել է երկու օր առաջ դիպուկահարի գնդակից, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը:

Ռեիսյանը նշեց նաեւ, որ երեկ զինյալներն առեւանգել են երկու մարդու, որոնցից մեկը ազգությամբ հայ է:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 29-ին Բեյրութից Հալեպ ուղեւորվող ավտոբուսի ուղեւորների առեւանգմանը, ապա, Ռեիսյանի փոխանցմամբ, 10 պատանդներից ազատ է արձակվել մեկը: Թե ինչ հանգմանքներում են նրան ազատ արձակել զինյալները` Ռեիսյանը չի մանրամասնում, միայն նշում է, որ ազատ արձակվածը արաբ է, ում կինը ազգությամբ հայ է:

Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով զոհված հայերի թիվը արդեն գերազանցում է չորս տասնյակը։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG