Մատչելիության հղումներ

Հունական դատարանը արդարացրեց լրագրողին


Աթենքի դատարանը արդարացրել է հույն լրագրող Կոստաս Վակսեւանիսին, ով հրապարակել էր «Լագարդի ցուցակը»` Հունաստանի 2 հազար քաղաքացիների անունները, ովքեր հաշիվներ ունեն HSBC բանկի շվեյցարական բաժանմունքում: Ցուցակում են հայտնի քաղաքական գործիչներ ու գործարարներ:

Վակսեւանիսն ասել է, թե հրապարակել է ցուցակը միայն այն բանից հետո, երբ տեսել է, որ կառավարությունը երկու տարի շարունակ միջոցներ չի ձեռնարկում հարկերից խուսափելու դեպքերը ուսումնասիրելու ուղղությամբ:

Անձնական բնույթի տեղեկատվություն հրապարակելու համար լրագրողին սպառնում էր 3 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG