Մատչելիության հղումներ

logo-print

Խոդորկովսկու գործընկերոջ ազատազրկման ժամկետը կրճատվել է


Արխանգելսկի շրջանային դատարանը երեք տարով նվազեցրել է Միխայիլ Խոդորկովսկու գործընկեր Պլատոն Լեբեդեւի 13 տարվա ազատազրկման ժամկետը։

Այսպիսով, հարկերից խուսափելու եւ փողի լվացման մեղադրանքով դատապարտված Լեբեդեւը արդեն 2013-ին ազատ կարձակվի։

Երբեմնի նավթային հսկա «Յուկոս» ընկերության նախկին ղեկավար Խոդորկովսկին Կարելիայի բանտում է եւ ազատ կարձակվի 2016-ին։

Երկու դատապարտյալներն էլ պնդում են, որ իրականում պատժվել են նախագահ Վլադիմիր Պուտինի վճռով` Խոդորկովսկու քաղաքական ակտիվության եւ ընդդիմությանը սատարելու համար։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG