Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված Ադրբեջանի հերթական հայտարարության վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ: Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ աշխարհում գործող բոլոր օրենսդրական եւ բարոյական նորմերն ուղղակիորեն արգելում են ուժ կիրառել քաղաքացիական փոխադրամիջոցների, այդ թվում` ինքնաթիռների նկատմամբ:

XS
SM
MD
LG