Մատչելիության հղումներ

Պատանդառված հայերը դեռ ազատ չեն արձակվել


Երկուշաբթի օրը Սիրիայի ընդդիմադիրների կողմից պատանդառված 10 սիրիացիները դեռ ազատ չեն արձակվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Պատանդներից 7-ը ազգությամբ հայեր են, որոնցից 5-ի անունները Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր երկու օր առաջ: Երկուսի անունները դեռ չեն ճշտվել:

Հալեպի ազգային առաջնորդարանի Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանն «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, որ կառավարությունը բանակցություններ է վարում ընդդիմության հետ` պատանդառված քաղաքացիներին ետ վերադարձնելու ուղղությամբ: Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի` այսօր լրանում է ընդդիմության սահմանած ժամկետը, ըստ որի եթե կառավարական զորքերը ընդդիմությանը ետ չվերադարձնեն իրենց 150 զինյալներին, ապա նրանք կսպանեն պատանդներին: Ռեիսյանն ասում է, որ պաշտոնական որեւէ հաղորդագրություն այդ մասին չի եղել:

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG