Մատչելիության հղումներ

logo-print

Հովտաշենցին սպառնացել է բանկ պայթեցնել


Այսօր Արարատի մարզի Հովտաշեն գյուղի մի բնակիչ սպառնացել է պայթեցնել ACBA-Credit Agricole բանկի Արտաշատ քաղաքի մասնաճյուղի շենքը։ Այդ մասին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել կեսօրին մոտ։

Նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաեւ շտապ բուժօգնության եւ ոստիկանության աշխատակիցներ։

Ահաբեկող քաղաքացին ձերբակալվել է։ Ինչպես ավելի ուշ փոխանցեցին արտակարգ իրավիճակների նախարարությունից, նա 41-ամյա Աշոտ Սիմոնյանն է։

Նախարարությունից հայտնեցին նաեւ, որ սակրավորները ժամը 14։00-14։20 իրականացրել են տեղազննման աշխատանքներ, ինչի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG