Մատչելիության հղումներ

Ալեքսանյանը «խախտել է էթիկայի կանոնները»


Այսօր Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը փակ նիստում որոշեց, որ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խախտել է էթիկայի կանոնները:

Հանձնաժողովը, հիշեցնենք, դիմում էր ստացել ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարիից, ով պնդել էր, թե երբ ինքը բողոքի ակցիա էր անցկացնում ԱԺ մուտքի մոտ, Ալեքսանյանը խլել էր իր ձեռքի պաստառը, իսկ պատգամավորին ուղեկցող (ենթադրաբար) թիկնապահը հրել ու գետին էր տապալել իրեն:

Հարցը նիստում ներկայացրել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Միջադեպի մասնակիցները հրավիրվել էին հանձնաժողովի նիստին: Ալեքսանյանը, սակայն, չէր ներկայացել:

Հանձնաժողովի որոշումը հրապարակվելու է խորհրդարանի հաջորդ քառօրյայում:

Իրավական տեսանկյունից այն հետեւանքներ չի ունենալու, սակայն Արծվիկ Մինասյանի ենթադրությամբ` պետք է ունենա քաղաքական հետեւանքներ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG