Մատչելիության հղումներ

Ապրանքների շուրջ 75 տոկոսի գները աճել են


Համեմատությունը նախորդ ամսվա հետ է: Նույն աճն է արձանագրվել նաեւ մատուցվող ծառայությունների ոլորտում:

Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը» զեկույցը: Ըստ այդմ` Հայստանում 2012 թվականի հոկտեմբերին, 2011 հոկտեմբերի համեմատ, սպառողական շուկայում գներն աճել են 3.4 տոկոսով:

Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով, այս տարի մինչեւ օգոստոս ամիսը իրենք հիմնականում գների նվազում են արձանագրել:

Նրա խոսքով, գնաճ արձանագրած ապրանքների մեջ մեծ թիվ են կազմում նաեւ սեզոնային ապրանքները, աճել են նաեւ առաջին անհաժեշտության ապրանքների գները: Օրինակ, ձուն նախորդ ամսվա համեմատ թանկացել է 2.5 տոկոսով, իսկ հացամթերքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 10 տոկոսով:

«Բուսական յուղը թանկացել է 5.5 տոկոսով, կարագը` 4.3 տոկոսով, մակարոնեղենը` 4.6 տոկոսով, իսկ շաքարավազի գները 2010 թվականի միջին տարեկան գնի համեմատ 31.8 տոկոս գնաճ է արձանագրել», - թվեց Մարտիրոսյանը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պարենային ապրանքները գները այս տարի ընդհանուր առմամբ աճել են 3.3 տոկոսով:

«Ի-ՎԻ քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության մենեջեր Սոնա Գրիգորյանի խոսքով, մեր երկրում գնաճի նման ագրեսիվ տեմպերի պատճառները երկուսն են. - «Հայաստանը ներկրող երկիր է, շատ սննդամթերքի տեսակներ ինքներս չենք արտադրում, մեծ դեր է խաղում նաեւ տրանսպորտային գործոնը: Որոշ ոլորտներում գերիշխող դիրք ունեցող ընկերությունները եւս կարող են ազդեցություն ունենալ»:

Կառավարության ծրագրով մեր երկրում գնաճը այս տարվա համար կարող է տատանվել 3-5 տոկոսի սահմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG