Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանին առնչվող զարգացումներին, նշելով, թե հետեւում են այդ գործով ընթացող դատաքննությանը:

«Մենք մտահոգված ենք ԱՄՆ քաղաքացիների համար վնասակար ֆինանսական գործարքների մասին ցանկացած մեղադրանքով եւ հետեւում ենք (Էդմոն Խուդյանի) գործին», - «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, փոխանցել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

ԱՄՆ քաղաքացի, «Արին կապիտալ» ընկերության նախագահ Էդմոնդ Խուդյանը, հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, թե իրեն պատկանող ընկերությանը օրենքի բազմաթիվ խախտումներով եւ միտումնավոր սնանկության հասցնելու միջոցով պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս, իսկ Հայաստանում այս գործով ընթացող դատավարությունն անհարկի եւ միտումնավոր ձգձգվում է:

Խուդյանը նաեւ հայտնել էր, թե որոշել է ձեռնարկել բոլոր միջոցները, դատական գործընթացը Միացյալ Նահանգներում իրականացնելու համար:

Իր ընկերությանն առնչվող հիշյալ գործի վերաբերյալ Էդմոն Խուդյանն օրերս նամակով դիմել էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆրնին:
XS
SM
MD
LG