Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մահմուդ Ահմադինեժադի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ - իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի` այս ամիս Երեւանում կայացած նիստի արդյունքները, ինչպես նաեւ ողջունել են մոտ օրերս կայանալիք Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը՝ կարեւորելով դրա դերը հայ - իրանական հարաբերությունների զարգացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG