Մատչելիության հղումներ

«Արցախ»-ը Մոսկվայում մերժել է անունը փոխելու խնդրանքը


Ստեփանակերտի «Արցախ» թիմին, որը հոկտեմբերի 26-28-ը Մոսկվայում անցկացված «Պատանի սամբիստ - 2012» միջազգային մրցաշարի եզրափակիչ մրցումներին ներկայացրել է Հայաստանը, մրցաշարի կազմակերպիչները խնդրել են փոխել անունը։

Խնդրանքը, սակայն, մերժվել է, եւ ամբողջ մրցաշարի ընթացքում հնչել է «Արցախ` Հայաստան» անունը, փոխանցում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Հաղորդագրության համաձայն` մրցաշարի կազմակերպիչներ առաջարկը արել էին` տեղի տալով ՌԴ ԱԳՆ պահանջին», «իբր՝ ինչ-ինչ դիվանագիտական անախորժությունների առաջ չկանգնելու համար»:

Ինչ վերաբերում է բուն մրցաշարին, ապա հայ պատանի սամբիստները 24 թիմերի թվում գրավել են 9-16-րդ տեղերը, ինչը, ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի, «բնավ չի արտացոլում մեր թիմի իրական ուժն ու կարողությունը» եւ «բացառապես վատ ու կողմնակալ մրցավարության արդյունք կարելի է համարել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG