Մատչելիության հղումներ

logo-print

ՄԻԱՎ-ով երեխան` առանց խնամքի եւ օգնության


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր հաղորդագրություն է տարածել` ուշադրություն հրավիրելով ՄԻԱՎ-ով ապրող հնգամյա մի երեխայի խնդրի վրա։

Ըստ օմբուդսմենի, երեխայի մայրը գումար է վաստակում մուրացկանությամբ՝ ներքաշելով երեխային նման կենսակերպի մեջ, երեխան ունի նաեւ մի շարք այլ հիվանդություններ` մտավոր հետամնացություն, մանկական ուղեղային կաթված եւ մաշկային հիվանդություն:

«Մի քանի օր է, ինչ փորձում ենք ՄԻԱՎ-ով ապրող հինգամյա երեխային ապահովել ցերեկային խնամքով եւ սնունդով», - հայտնում է Կարեն Անդրեասյանը` շարունակելով. - «Երեխայի ցերեկային խնամքի ապահովման համար դիմել ենք նման խնդիրներով զբաղվող շուրջ 18 կառույցների՝ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների։ Նրանց մի մասը մերժել են երեխային ընդունել իրենց հաստատություն նրա հիվանդության պատճառով, մյուս մասը մերժումը հիմնավորել են գերծանրաբեռնվածությամբ, երրորդներն էլ պատճառաբանել են, որ իրենց հաստատությունում կան նաեւ այլ երեխաներ, ում առողջության համար փոքրիկը վտանգ կարող է ներկայացնել»:

Օմբուդսմենը վստահություն է հայտնում, որ երեխային անօգնական թողնելը հակաիրավական է եւ անմարդկային, եւ պահանջում «բոլոր համապատասխան պետական կառույցների շուտափույթ միջամտությունը, ինչպես նաեւ խնդրում բոլոր բարեսեր կազմակերպություններին եւ անհատներին հնարավոր աջակցություն տրամադրել դժվարին պայմաններում հայտնված փոքրիկին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG