Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Հայաստանի եւ Նախիջեւանի սահմանին


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 2։05 Հայաստան - Նախիջեւան սահմանային գոտում՝ Քաջարանից 15 կիլոմետր հյուսիս-արեւմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալլ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.20 եւ արեւելյան երկայնության 45.99 աստիճան:

Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է միայն Քաջարան քաղաքում` 3 բալլ ուժգնությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG