Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հեֆերնին


Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Ըստ Կոնգրեսի տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը հանգամանորեն արդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ մասնավորապես առաջիկա նախագահական ընտրություններին, երկրում առկա սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակին եւ իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ապագայի եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ. - «Առաջին նախագահը հատկապես շեշտել է համակարգային կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու կարեւորությունը եւ հստակեցրել այդ ուղղությամբ անհրաժեշտ առաջնահերթ քայլերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG