Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ


Երեկ հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի միջեւ։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Ալիեւը Գյուլին շնորհավորել է ծննդյան օրվա եւ Թուրքիայի ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ։

«Նշելով երկու երկրների միջեւ եղբայրական եւ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը` նախագահները վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կապերը հետագայում եւս կամրապնդվեն», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG