Մատչելիության հղումներ

Դատախազությունը չի մեկնաբանում նախագահի հայտարարությունները


«Նախագահի աշխատանքային գործունեության վերաբերյալ մեկնաբանություններ տալու լիազորություն ես չունեմ», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը :

Պատասխանելով հարցին` արդյոք ընդունո՞ւմ են դատախազության հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած սուր քննադատությունները, Տռուզյանն ասաց, թե նախագահի տված հանձնարարությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի:

Հայաստանի նախագահը նախօրեին իրավապահ համակարգի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խիստ քննադատության է ենթարկել հատկապես դատախազությանը։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ գործերի մասին է ակնարկել երկրի ղեկավարը, գլխավոր դատախազի խոսնակն ասաց, որ տեղյակ չէ եւ չի կարող նշել, թե նախագահը իր ելույթում որ գործերն է նկատի ունեցել:


Ռուզաննա Ստեփանյան

Մանրամասները տե՛ս այստեղ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG