Մատչելիության հղումներ

«Սենդի» փոթորիկը մոտեցավ ԱՄՆ-ի ափերին


«Սենդի» փոթորիկը մոտեցել է Միացյալ Նահանգների հյուսիսարեւելյան ափերին։

Հաղորդվում է, որ փոթորկի պատճառով ջրով ողողվել ու հոսանքազրկվել է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասը, ջրի տակ է անցել Նյու Յորքի մետրոն, քաղաքի հարյուր հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` քամու արագությունը հասնում է ժամում 135 կիլոմետրի։

Այս պահի դրությամբ հաղորդվում է ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի հետեւանքով մահվան առնվազն 10 դեպքի մասին` մարդիկ են մահացել Նյու Յորք, Մերիլենդ, Փենսիլվանիա եւ Քոնեքթիքաթ նահանգներում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG