Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ-ն քննադատում է ուկրաինական ընտրությունները


Ուկրաինա -- ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Վալբուրգա Հաբսբուրգ Դուգլասը այսօր կեսօրին Կիեւում կայացած ասուլիսի ժամանակ, 29-ը հոկտեմբերի, 2012թ․

Ուկրաինա -- ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Վալբուրգա Հաբսբուրգ Դուգլասը այսօր կեսօրին Կիեւում կայացած ասուլիսի ժամանակ, 29-ը հոկտեմբերի, 2012թ․

Եվրոպացի դիտորդները կոշտ քննադատության են ենթարկում ուկրաինական իշխանություններին` երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումների համար:

ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Վալբուրգա Հաբսբուրգ Դուգլասը այսօր կեսօրին Կիեւում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց․ - «Հաշվի առնելով իշխանական լիազորությունների չարաշահումներն ու փողի չափազանց մեծ դերակատարությունն այս ընտրությունների ժամանակ, կարող ենք արձանագրել, որ ժողովրդավարական գործընթացը Ուկրաինայում հետընթաց է ապրում: Նման հետընթացի եւս մեկ ապացույցը հարյուրավոր թեկնածուների գրանցումը մերժելն էր՝ իբր տեխնիկական պատճառներով, էլ չասած Յուլիա Տիմոշենկոյին եւ Յուրի Լուցենկոյին անարդար կերպով ընտրական պրոցեսից դուրս թողնելու փաստը»:

«Հոկտեմբերի 28-ի ընտրությունները աչքի ընկան քաղաքական ուժերի համար բավարար հնարավորությունների բացակայությամբ, ինչի պատճառը վարչական ռեսուրսի կիրառումն էր, ինչպես նաեւ կուսակցությունների եւ անցկացվող քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկության եւ ընտրարշավի հավասարակշռված լուսաբանման պակասը», - նշել է Հաբսբուրգ Դուգլասը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Անդրեաս Գրոսսի գնահատականները պակաս կոշտ չէին:

«Ընտրական գործընթացի օլիգարխացումը վկայում է, որ Ուկրաինայի քաղաքացիները այլեւս իրենց ընտրության տերը չեն եւ չեն վստահում ընտրական համակարգին», - ասել է Գրոսսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG