Մատչելիության հղումներ

Փոխհրաձգություն ադրբեջանա - իրանական սահմանին


Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է անցած գիշեր Իրանից մաքսանենգության զինված փորձ կանխելու մասին։

1news.az ինտերնետային պարբերականը, վկայակոչելով սահմանապահ ծառայության հաղորդումը, փոխանցում է, որ ժամը 1։30-ի սահմաններում Ջալիլաբադի շրջանի Քյուրյունջ գյուղի սահմանապահ ուղեկալի տարածքում սահմանապահները հայտնաբերել են Իրանից Ադրբեջանի պետական սահմանը հատել փորձող զինված անձանց խումբ։ Սահմանի խախտումը կանխելու` սահմանապահների փորձի ժամանակ սահմանախախտները կրակ են բացել, պատասխան կրակով զինծառայողները վիրավորել են նրանցից մեկին, մյուսները վերադարձել են Իրանի տարածք։ Վիրավորված սահմանախախտը` Իրանի 23-ամյա քաղաքացի Ալի Ղուրբանվենդը ձերբակալվել է, նրան տեղափոխել են Բաքու` վիրահատության, այժմ առողջական վիճակը բավարար է։

Դեպքի վայրում հայտնաբերվել է АКС ինքնաձիգ, փամփուշտներ։ Միջոցառումներ են իրականացվում մյուս սահմանախախտներին հայտնաբերելու համար։

Փաստի կապակցությամբ Ադրբեջանում աշխատանքային հանդիպում է կայացել երկու երկրների սահմանապահների միջեւ, իրանական կողմին բողոքի նամակ է հղվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG