Մատչելիության հղումներ

«Լագարդի ցուցակը» հրապարակած հույն լրագրողը ձերբակալվեց


Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի լրագրող Կոստաս Վակսեւանիսին, ով հրապարակել էր HSBC բանկի շվեյցարական բաժանմունքում հաշիվներ ունեցող 2 հազար հարուստ հույների ցուցակը:

Հունաստանի իշխանությունը լրագրողի ձերբակալությունը պատճառաբանում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտումով:

Վակսեւանիսը պնդում է, որ իր հրապարակած ցուցակը համընկնում է Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Քրիստին Լագարդի` հույն գործընկերոջը ժամանակին փոխանցած ցուցակին։

Ցուցակում ընդգրկված անձանցից ոմանք, որոնց թվում են նաեւ Հունաստանի ֆինանսների երկու նախկին նախարարներ, կասկածվում են հարկերից խուսափելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG