Մատչելիության հղումներ

Երեւանում կանցկացվի Կենդանիների դիմակահանդես-շքերթ


Հոկտեմբերի 28-ին Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կազմակերպում է ավանդական դարձած Կենդանիների դիմակահանդես-շքերթ:

Կեսօրին Ազատության հրապարակից երթի են ելնելու «կենդանիներ»: Մասնակցելու են հարյուրավոր երեխաներ Երեւանից ու Հայաստանի ամենահեռավոր մարզերից՝ կրելով իրենց ուժերով պատրաստված ոչնչացման եզրին գտնվող որեւէ կենդանու դիմակ կամ զգեստ:

Երթը Հյսուսիսային պողոտայով հասնելու է Հանրապետության հրապարակ, այնուհետեւ մասնակիցները հատուկ ավտոերթով մեկնելու են Երեւանի կենդանաբանական այգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG