Մատչելիության հղումներ

Հրադադար հաստատելու փորձը «ձախողվել է»


Սիրիացի իրավապաշտպանների տեղեկություններով, մահմեդական Էյդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ հայտարարված քառօրյա հրադադարի երկրորդ օրը երկրում շարունակվում են մարդկային զոհերի հանգեցնող բախումները:

Հաղորդվում է, որ զոհեր են եղել Դամասկոսի նահանգում, Հալեպում եւ Դերայում:

Հիշեցնենք, որ հրադադարի առաջին օրը, արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում զոհերի թիվը անցել է 140-ից:

Իրավապաշտպանների համոզմամբ, հրադադար հաստատելու փորձը ձախողվել է:

Ուրբաթ օրը միջազգային միջնորդ Լահդար Բրահամին հայտարարել էր, թե քառօրյա հրադադարը կարող է ճանապարհ հարթել դեպի արդեն 19 ամիս շարունակվող արյունահեղության դադարեցումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG