Մատչելիության հղումներ

Թբիլիսին չի վերականգնի հարաբերությունները Մոսկվայի հետ


«Վրաստանի տարածքների 20 տոկոսի օկուպացման եւ օկուպացված տարածքներում Ռուսաստանի երկու դեսպանատների գործունեության պայմաններում դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն վերականգնվի», - այսօր հայտարարել է Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցների հետ հանդիպման ավարտին Փանջիկիձեն լրագրողներին ասել է նաեւ, որ ցանկացած ձեւաչափով երկխոսություն Ռուսաստանի հետ հնարավոր է, եւ դա տեղի է ունեցել նաեւ նախկին իշխանության օրոք։ Որպես Ռուսաստանի հետ երկխոսության օրինակ` արտգործնախարարը նշել է ժնեւյան ձեւաչափը։

«Ամբողջ երկրի, եւ ոչ միայն այս նախարարության խնդիրն է Վրաստանի տարածքների ազատագրումը։ Առավել մեծ նպատակ Վրաստանը չունի», - հայտարարել է Մայա Փանջիկիձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG