Մատչելիության հղումներ

Կիսակառույցի փլուզման պատճառները դեռ հայտնի չեն


Խանջյան 20 հասցեում «Մանկական զվարճալիքների կենտրոն» եւ «Լենա Թովմասյան» ընկերությունների իրականացրած շինարարության ժամանակ տեղի ունեցած փլուզման պատճառները դեռ ուսումնասիրվում են: Դրանով զբաղվում է քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը:

Կառուցապատողներին շինարարական աշխատանքների իրականացման թույլտվություն տրամադրող լիազորը մարմինը` Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը վերահաստատեց այն փաստը, որ շինթույլտվության ժամկետների ավարտից հետո կառուցապատողները չեն դիմել իրենց երկարացնելու այդ ժամկետները եւ առանց համապատասխան թույլտվության շարունակել են շինարարությունը: Կառուցապատման աշխատանքները, համաձայն փաստաթղթերի, պետք է ավարտված լինեին 2012 թվականի սկզբին:

Ասատրյանը ասում է` կառուցապատողը կտուգանվի երկու միլիոն դրամով, որը կազմում է տվյալ օբյեկտի նախահաշվային արժեքի մեկ տոկոսը:

Կիսակառույց շինությունում հինգշաբթի օրը տեղի ունեցած փլուզման հետեւանքով շինարարությունում աշխատող բանվորներից ինը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հովհաննես Շողիկյանը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG