Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը պաշտոնական այց կկատարի Չեխիա


Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Չեխիա` Սենատի նախագահ Միլան Շտեխի հրավերով:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում են խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը եւ Արթուր Գեւորգյանը:

Պրահայում Ազգային ժողովի նախագահը հանդիպումներ կունենա Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի, առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգի, Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկայի, Չեխիա - Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բոնիչի հետ: Նախատեսվում է հանդիպում նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կարլովի Վարիում Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի, քաղաքապետ Պետր Կուլհանեկի հետ:

Հոկտեմբերի 31-ի երեկոյան պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG