Մատչելիության հղումներ

Ռուստամյանը ընդդիմության կոչ է անում համախմբվել


Ինչպես խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց պատգամավոր Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ)` եթե Դաշնակցությունը հնարավորություն չունենա վերահսկել կեղծիքները, կարող է ընդհանրապես չմասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին:

Դաշնակցական ղեկավար գործչի կարծիքով` այդ ընտրություններում ընտրակեղծիքները որոշիչ են լինելու, եւ դա կանխելու համար, անհրաժեշտ է, որ ընդդիմությունը համախմբվի, ընդ որում` պարտադիր չէ, որ այդ համախմբումը լինի իրենց թեկնածուի շուրջը. կարեւոր է, որ թեկնածուն լինի մեկը, ով կարող է հրաժարվել կառավարման նախագահական համակարգից:

«Կարելի է գտնել մեկ ընդհանրապես չեզոք թեկնածու», - նշեց Ռուստամյանը` շարունակելով. - «Ինչ, ուրեմն այս հայ ժողովրդի արգանդը ցամաքե՞լ է, ուրիշ մեկը չկա՞ բացի քաղաքական ուժերի առաջադրած թեկնածուներից»:


Աստղիկ Բեդեւյան

Ավելի մանրամասն տե'ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG