Մատչելիության հղումներ

Մայր Աթոռում հոգեհանգիստ Գուրգեն Մարգարյանի համար


Վաղը կեսօրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն` Հունգարիայում սպանված Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի համար: Այդ մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

2004 թվականի փետրվարին Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին առանձնակի դաժանությամբ սպանելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին եւ հայրենիք ժամանելուն պես ներման արժանացավ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

Մարդասպանի ազատ արձակումն ու Ադրբեջանում նրա փաստացի հերոսացումը դատապարտեցին եւ խիստ քննադատեցին Հայաստանը եւ միջազգային հանրությունը, պաշտոնական Երեւանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG