Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստան է այցելել Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատարը


Հոկտեմբերի 23-25-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության` այսօր տարածած հաղորդագրության համաձայն, այցի նպատակն էր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը եւ նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար ռազմակայանի հրամանատարությանն օգնության ցուցաբերումը:

Այցի շրջանակում գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի գործունեության հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ հայ - ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG