Մատչելիության հղումներ

logo-print

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորել է Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Տիգրան Սարգսյանի ուղերձում, որի տեքստը տեղադրված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն եւ բազմաթիվ ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը խարսխված է հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության ավանդույթների վրա»:

Սարգսյանը Իվանիշվիլիին նաեւ հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG