Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը ասելէ, թե հանձնաժողովը մեծ դերակատարություն ունի երկու երկրների միջեւ բոլոր ոլորտներում՝ եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական, եւ՛ մշակութային, համագործակցությունը զարգացնելու գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է հարեւան Իրանի հետ հարաբերությունները խորացնելու, փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հարցում, որը կնպաստի նաեւ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների աճին:

«Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են հատկապես էներգետիկայի ոլորտում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը: Մաջիդ Նամջուն վստահեցրել է, որ որպես միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառներում առանցքային նախագծերի իրականացումն առաջ մղելու գործում», - փոխանցում է պաշտոնական աղբյուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG